Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)
Զավեշտական դեպքեր…
Ու այդ ի՞նչ մոլուցք է հիվանդների օրգանիզմում խելքներիդ փչածը թողնել... Վիրահատարանում աշխատանքային եռուզեռ է...։
-
Կարե՛ք, - կարգադրում է պրոֆեսորը, - իսկ որտե՞ղ է նշտարը։ Քիչ առաջ տեսա` այստեղ էր։
-
Չգիտեմ, գուցե սեղանի տա՞կ է։
-
Չկա։ Լսե՛ք, կարո՞ղ է այնտեղ ենք թողել...
-
Որտե՞ղ այնտեղ...
-
Դե, այնտեղ էլի, էլ որտե՞ղ։
-
Հա, բայց որտե՞ղ։
-
Դե, ստամոքսում, էլի։
-
Ես մի անգամ սպունգն եմ մոռացել ստամոքսում։
-
Բա ի՞նչ եղավ, ներծծվե՞ց։
-
Չէ՛, վիրահատվողը մոլի հարբեցող դարձավ։
-
Ի՞նչ եք ասում։
-
Հա՛, հա՛, լուրջ եմ ասում, մի շիշ օղի էր խմում ու հեչ պետքն էլ չէր։ Սպունգն ամբողջ ալկոհոլը ներծծում էր իր մեջ։ Իսկ երբ գոտին ամուր կապում էր, օղին անմիջապես գլխին էր խփում։
-
Ա՛յ քեզ հրա՜շք։
-
Ոչ մի հրաշք էլ չկա։ Գիտական փաստ է։ Երբ նա հյուր էր գնում, ուր խմելիքն անվճար էր, մի լավ խմում էր և տուն վերադառնում բացարձակապես սթափ վիճակում։ Հետո տանը ձեռքերը շփում էր իրար և ինքն իրեն ասում. «Մի բաժակ չկոնծե՞նք»։ Ու բռունցքով սեղմում էր փորին, սպունգը մի «բաժակ» օղի էր արտամղում, մարդը մի թթու վարունգ էր ուտում, հետո էլի ասում. «Մի բաժակ էլ կարելի է խմել»։ Մի ժամ անց նա վայելած էր լինում ողջ օղին։ Բա լավ չէ՞ այդպես։
Արկադի Ավերչենկո
«Կտրելու գործը»
Յուրաքանչյուր տարի ամերիկացի վիրաբույժներն իրենց հիվանդների օրգանիզմում ցրվածության պատճառով մոտ 1500 անձեռոցիկ, սեղման և վիրաբուժական այլ պիտույքներ են թողնում։ Ու չնայած, որ այս թիվն ահասարսուռ է թվում, մասնագետների կարծիքով, իրավիճակը կարելի է բավարար գնահատել։ Նրանց պնդմամբ այդ թվերը բնավ աղաղակող չեն, եթե հաշվի առնենք, որ ամեն տարի Միացյալ Նահանգներում մոտ 28 մլն վիրահատություն է կատարվում։
Վիրաբուժական սխալների թիվը հաշվելու գաղափարն առաջացավ բոստոնյան «Բրիգհեմ և Վիմենգեր» հիվանդանոցի և Հարվարդի համալսարանին կից հանրային առողջության դպրոցի մասնագետների մոտ։ Լայնամասշտաբ հետազոտությունների արդյունքում վերլուծության ենթարկվեցին վիրահատության մոտ 800 հազ. դեպքեր, որոնք վերջին 16 տարիների ընթացքում իրականացվել էին Մասաչուսեթս նահանգում։
Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ վիրահատական միջամտությունների ժամանակ 54 հիվանդների օրգանիզմում վիրաբույժները մոռացել էին 61 տարբեր առարկաներ։ Դրանք հիմնականում անձեռոցիկներ էին, ավելի հազվադեպ` սեղմաններ և էլեկտրոդներ։ Ամենից հաճախ այդ առարկաները թողնում էին որովայնի խոռոչում և, որպես կանոն, դրա հետևանքով երկրորդ վիրահատության անհրաժեշտություն էր առաջանում։ Լինում էին դեպքեր, երբ մոռացված առարկաներն իրենց մասին շատ ուշ էին հիշեցնել տալիս։
Պետք է նշել, որ բժիշկների մոռացկոտությունն ու ցրվածությունը բնավ պայմանավորված չէ վիրահատության ընթացքով կամ բարդությամբ։
Այդ դեպքում ի՞նչն է պատճառը։ Մասնագետները գտնում են, որ այդ ամենը տեղի է ունենում ոչ սովորական և գերլարված իրավիճակներում։ Բանից պարզվում է, որ ծանր քաշ ունեցող հիվանդներն այդ առումով ավելի խոցելի են, քան թեթև քաշ ունեցողները։ Հետազոտությունները ևս վկայում են այդ մասին. վիրահատության ընթացքում «մոռացված» առարկաների «տեր» դարձած հիվանդների 75% ծանր քաշ են ունեցել։
Աթուլա Ջավանդեի գլխավորությամբ աշխատող բոստոնցի գիտնականները վիրաբույժներին խորհուրդ են տվել ավելի հաճախ կատարել կրկնակի ռենտգեն հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան «տեսնելու» հիվանդի օրգանիզմում մոռացված մետաղյա առարկաներն ու անձեռոցիկները։ Բացի այդ, գործի է դրվել նաև մեկ այլ մեթոդ. յուրաքանչյուր վիրահատությունից առաջ և հետո հաշվել են վիրաբուժական պիտույքները։ Այս մեթոդը, օրինակ, վաղուց ի վեր կիրառվում է լոնդոնյան շատ հիվանդանոցներում, սակայն, ցավոք սրտի, մոռացկոտ ու ցրված վիրաբույժների թիվը դրանից չի կրճատվում։
Կարդացեք նաև
Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`
- Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
- Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...
2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...
Հոգեբանական բնույթի հոդվածաշար հույզերի ու ապրումների, անհանգստությունների ու տագնապների վերաբերյալ։ Հոգեկան Առողջությանը նվիրված հոդվածների այս շարքում Դուք հնարավորություն կուենանաք գտնելու Ձեզ հուզող...
Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...
Եթե երբևէ չեք օգտվել երևանյան հասարակական տրանսպորտից, ապա վստա՛հ եղեք, որ Դուք չեք ճանաչում «իսկական» երևանցիներին։ Ինչ անակնկալներ ասես, որ չեն սպասում Ձեզ քաղաքային տրանսպորտում...
Աշխատանքային օրը մոտեցել է ավարտին։ Վերջին հաճախորդն արդեն դուրս է եկել ձեր դեղատնից։ Վերջապես կարելի է խալաթը հանել և հանգստանալ։ Բայց, ցավոք, դրա ժամանակը չունեք, քանի որ տանը շատ գործեր ունեք անելու...
Վիտամին P (բիոֆլավոնոիդների խումբ): Սա նյութերի մի խումբ է, որը մեր օրերում այլևս չի ընկալվում որպես վիտամին, քանի որ օրգանիզմը կարող է այն ինքնուրույն արտադրել...
Թույների օգտագործման պատմությունը թերևս կրիմինալիստիկայի պատմության ամենահետաքրքիր, բայց և այնպես ամենամութ էջերից մեկն է։ Թունավորման միջոցով սպանություն գործելու համար պետք է ունենալ...
Եղբա´յր իմ, թշնամի՞ս ես արդյոք... Կենդանական աշխարհում բազմիցս կարելի է հանդիպել այնպիսի դեպքերի, երբ «արյունակցական» կապեր ունեցող կենդանիները միմյանց հետ սեռական հարաբերությունների մեջ են մտնում...
Նման դիտողութուն շատ հաճախ անում են թանգարանների հսկիչները համառ և հետաքրքրասեր այցելուներին։ Բայց նույնիսկ ամենախիստ հսկիչը չի հանդգնի նման դիտողություն անել` տեսնելով ձեր նուրբ, խնամված, գեղեցիկ, ասես արվեստի գլուխգործոց ձեռքերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն